«Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն

«Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են  Երևանի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Audi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Համլետ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Audi»-ն բախվել է էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։