Մոսկվան արդիական է համարում եռակողմ պայմանավորվածությունները․ Ռուսաստանի ԱԳ նախարար

Մոսկվան արդիական է համարում եռակողմ պայմանավորվածությունները․ Ռուսաստանի ԱԳ նախարար

Մոսկվան արդիական է համարում եռակողմ պայմանավորվածությունները՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի ֆոնին: Հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար եռակողմ պայմանավորվածությունների զարգացման բոլոր ուղղություններով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 և 2022 թվականներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան միշտ արժեւորել և գնահատում է եղբայրական կապերը Հայաստանի և հայ ժողովրդի հետ։