Որո՞նք են սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտները․ մասնագետի խորհուրդը

Որո՞նք են սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտները․ մասնագետի խորհուրդը

Սննդաբան Մարգարիտա Կորոլեւան խոսել է սառեցված բանջարեղենի և մրգերի օգուտների մասին։ Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստի-ին։

Նրա խոսքով՝ գարնանը որոշ ապրանքներ բավականին քիչ են։

Մասնագետը նշել է, որ գարնանը սառեցված բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները կարող են փոխարինել թարմներին, քանի որ դրանք պահպանում են առողջ մանրաթելային ու վիտամին-հանքային համալիրներ։

Կորոլեւան նաև խորհուրդ է տվել նախապատվությունը տալ այն ապրանքներին, որոնք անհրաժեշտ են աշխատունակությունը պահպանելու և օրգանիզմը սեզոնային հիվանդություններից պաշտպանելու համար։ Նա խորհուրդ է տվել նախաճաշին ուտել հացահատիկային մթերքներ, այդ թվում՝ վարսակ՝ յուղի հավելմամբ, նաև թարմ սառեցված հատապտուղներ և մրգեր: