Էստոնիայի խորհրդարանն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Էստոնիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որը նախատեսում է երկու չափահասների ամուսնության հնարավորությունը՝ անկախ նրանց սեռից. հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, փոխանցում է cbsnews-ը:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Այժմ Էստոնիայում նույնասեռական զույգերը կարող են երեխաներ որդեգրել։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld