ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը:  

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային թագի նոր տիրակալ Դին Լիժենը դեռևս 3-րդն է:

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը և Մարիամ Մկրչտյանը` 87-րդը: