Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը

Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ռուսաստանի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանի տեղափոխության վերաբերյալ հարցում չի ուղարկել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության փոխնախագահ Արի Զաքարյանը:

«Հայկական ֆեդերացիայից Ադելիա Պետրոսյանի վերաբերյալ որևէ հարցում չի եղել։ Մենք առաջին անգամ ենք լսում այդ մասին։

Չգիտենք, թե ով է կապվել Ադելիայի հետ, տարբեր մասնագիտությունների մարդկանց միջև շփումը ոչ ոք չի չեղարկել։ Սակայն հայկական ֆեդերացիայից ոչ մի պաշտոնական հայտ չի եղել։ Եթե այն մարդը, որն իբր կապ է հաստատել Ադելիայի հետ, գոյություն ունի, ես շատ կուզեի ծանոթանալ նրա հետ։ Կարծում եմ՝ ինձ գտնելը նրա համար դժվար չի լինի»,-ասել է Զաքարյանը։