Մեր ուղերձն Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա. Բորել

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Բրյուսելում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում համայնքային դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ասել է, որ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»:
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանին ապակայունացնելու ցանկացած փորձի դեմ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, և մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա»,-նշել է նա:
Դիվանագիտության ղեկավարը կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։ Նա տեղեկացրեց նաև, որ նախարարները պայմանավորվել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի հաջորդ նիստին։