Զելենսկին դեռ պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ խնդրահարույց հանքային համաձայնագիրը ստորագրել․ Sky News

Վլադիմիր Զելենսկին խնդրահարույց հարցերի պատճառով պատրաստ չէ հանքային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, հայտնել է «Sky News»-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։
«Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, կան մի շարք խնդրահարույց հարցեր, և նախագծի ներկայիս ձևով [Զելենսկին] պատրաստ չէ այն ընդունել»։
Աղբյուրը հավելել է, որ համաձայնագիրը դեռ «չի արտացոլում գործընկերություն, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորություններ»։