Հայաստանը ոչ մի տեղ չի հեռանում ԱՊՀ-ից․ Պուտին

Հայաստանը ոչ մի տեղ չի հեռանում ԱՊՀ-ից։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը հասկանալի է անվանել Փաշինյանի բացակայության պատճառները Համագործակցության գագաթնաժողովին։
Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ Հայաստանն ինքն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս։
«Ղարաբաղը վերջնականապես դարձավ Ադրբեջանի կազմում ոչ թե հիմա, այլ անցյալ տարի՝ Հայաստանի կողմից այդ կարգավիճակի ճանաչումից հետո»,- նշել է Պուտինը։