Նախ պետք է որոշակիացնել Հայաստանի սահմանը և ավարտին հասցնել սահմանազատումը․ Լավրով

Նախ պետք է որոշակիացնել Հայաստանի սահմանը և ավարտին հասցնել սահմանազատումը․ Լավրով

Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող սահմանել իր պատասխանատվության ոլորտը Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը դա չի սահմանել: Մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երեւանը Բաքվի հետ միասին հայտարարեց, որ պատրաստ է հարգել 1991 թվականի սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, սակայն զուգահեռաբար ստեղծված է սահմանազատման հանձնաժողով։ Փաշինյանը նաև վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որ պատրաստ է փոխանցել»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ 1991 թվականի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը պաշտպաներ, այս դեպքում հաշվի չեն առնվում։ «Դրանք շարժունակ են դառնում սահմանազատման և միակողմանի քայլերի գործընթացում։ Ուստի նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պետք է նշի պատասխանատվության տարածք, նախ պետք է որոշակիացնել Հայաստանի սահմանը և ավարտին հասցնել սահմանազատումը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։