Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց նախնական դիրքերը. Մենենդես

Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։ Ես ադրբեջանական ուժերին կոչ եմ անում նահանջել ելման դիրքեր և անհապաղ դադարեցնել իրենց չհրահրված հարձակումները ։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
Reports that Azerbaijani forces have entered parts of Nagorno Karabakh and launched drone strikes on the region’s self-defense forces are extremely concerning. I call on Azerbaijani forces to withdraw back to their initial positions and immediately cease their unprovoked attacks. https://t.co/ieC7vjPiZi
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) March 26, 2022