Հերթական շոուն է, իմ դեմ քրգործ են հարուցում, որ երեկվա դեպքից շեղեն ժողովրդի ուշադրությունը․ Սեյրան Օհանյան

Ես որևէ տեղեկատվություն չեմ ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ Ազգային ժողովի նախագահից, ոչ էլ որևէ մի հարցաքննության ժամանակ ինձ քննչական մարմիններն ասել են, որ կարող է նման միջնորդություն լինի։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, իշխանությունը երկար ժամանակ խոսում է իրեն առնչվող քրեական գործերի մասին, որպեսզի շեղեն այն իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։

«Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանության, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկվա ահասարսուռ աղետալի դեպքով, որ տեղի ունեցավ Զինված ուժերում, փորձում են այս տեղեկությամբ շեղել: Սա, կարծում եմ, որ հերթական շոուն է»,-ասաց Սեյրան Օհանյանը, հավելելով, որ արդեն հանգիստ է ընդունում նման իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։