Երևանում «Mercedes»-ն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բախվել «Toyota Land Rover»-ին և «Audi»-ին. Shamshyan

Երևանում «Mercedes»-ն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բախվել «Toyota Land Rover»-ին և «Audi»-ին. Shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դերենիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կայանում է Դեմիրճյան փողոցում, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը երբ դուրս է գալիս ավտոմեքենայից, ապա մի քանի քայլ հեռանում, այն ինքնաբերաբար առաջ է ընթանում և բախվում «Toyota Land Rover» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: