Կկառուցվի ֆուտբոլի 4 դպրոց․ Ժաննա Անդրեասյան
Կառավարության նիստում քննարկվեցին մարզական նշանակության կառույցների կառուցման և վերանորոգման աշխատանքները։ Ծրագրում ընդգրկված են 6 հաստատություններ, մասնավորապես, պետական բյուջեի շրջանակում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը: Բացի այս, աշխատանքներ են իրականացվում Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Գեղավեստական մարմնամարզության մարզադպրոցում։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդեն իսկ ավարտվել են աշխատանքները, կառուցվում է նաև Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։
«Այսօրվա նախագիծն աննախադեպ է, դրանով առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել
2.5 մլրդ դրամով և այդ միջոցներն ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելուն»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ նախատեսվում է, որ կկառուցվեն ֆուտբոլի 4 դպրոցներ Երևանի, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Մանրամասները՝ տեսանյութում