Բրազիլիայում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 120-ի

Բրազիլական Պերնամբուկու նահանգում տեղատարափ անձրևները, որոնց հետևանքով առաջացել են սողանքներ, 120 մարդու կյանք են խլել. հայտնում է G1 լրատվական պորտալը:
Իշխանությունների հաղորդմամբ՝ 7312 մարդ մնացել է անօթևան: Հորդառատ անձրևները չեն դադարում Ռեսիֆի քաղաքում (Պերնամբուկու նահանգ) և դրա շրջակայքում արդեն մի քանի օր: Միայն շաբաթ օրը նահանգի վարչական կենտրոնի որոշ շրջաններում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 70 տոկոսը, ինչը հանգեցրել է հողային փլուզումների:
Տարածաշրջանի մայրաքաղաքում և ևս 23 քաղաքներում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: