Ո՞վ է ուզում պայթեցնել ՔՊ-ականներին

Ո՞վ է ուզում պայթեցնել ՔՊ-ականներին

Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 հասցեում ռումբ կա տեղադրված։ Նշյալ հասցեում, ի դեպ, տեղակայված է ՔՊ գրասենյակը։

Նշվում է, որ ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է: Ավելի ուշ տարածքում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ։

Նշենք, որ օրեր առաջ ևս նման դեպք էր արձանագրվել։ Փետրվարի 22-ին Երևանի Գյուլբենկյան փողոցում տեղակայված օֆիսային տարածքներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել: Նշված հասցեով ժամանել էին   ԱԻՆ աշխատակիցները, ապա նաև սակրավորները:

Շենքի բնակիչները  MediaHub-ին հայտնել էին, որ տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: 

Դեպքերի նման զարգացումը  ենթադրել է տալիս, որ ինչ-որ մեկը  «ցանկանում է պայթեցնել» ՔՊ-ականներին։

Նարե Գնունի