Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ի ամենաշատ հետևորդներ ունեցող աղջիկը՝ առաջին տեղից գահընկեց անելով Քայլի Ջեներին

Ամերիկացի գործարար և մոդել Քայլի Ջեներն այլևս «Ինստագրամի թագուհին» չէ։ 25-ամյա հայտնին կորցրել է առաջին հորիզոնականը սոցցանցում ամենաշատ հետևող կանանց վարկանիշում։
Բաժանորդների քանակով Ջեներին գերազանցել է 30-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը։ Փետրվարի 23-ին սոցկայքում Գոմեսի հետևորդների թիվը հասել է 381 միլիոնի, ինչը գերազանցում է Ջեների 380 միլիոնը։
Հետաքրքիր է, որ Գոմեսն առաջին անգամը չէ, որ առաջատար է դառնում: Նա 2019 թվականի ամենահայտնի աղջիկն էր, քանի դեռ նրան չշրջանցեցին Արիանա Գրանդեն և Քայլի Ջենները։