Վրաերթ Աբովյանում. բժիշկներն աշխատում են փրկել վրաերթի ենթարկված կնոջ կյանքը

Վրաերթ Աբովյանում. բժիշկներն աշխատում են փրկել վրաերթի ենթարկված կնոջ կյանքը

Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հարություն Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի, որը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի մասին ահազանգը ստացվել է «Աբովյան» բժշկական կենտրոնից ժամը 18։50-ի սահմաններում։

«Վարորդը փախուստի չի դիմել, նաեւ օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Այս պահին բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկվածի կյանքի համար: Վարորդը սթափ է եղել»,– նշվում է կայքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: