Գրիպի վիրուսն ակտիվանում է․ Անահիտ Ավանեսյան
Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է կորոնավիրուսային վարակով, բայց այս տարի ունենք ընթացիկ բռնկումներ, որն այս սեզոնին բնորոշ է։ Այս մասին, ի պատասխան MediaHub-ի լրագրողի հարցի, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված, պատասխանեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.
«Երկու-երեք տարի՝ կորոնավիրուսով պայմանավորված, գրիպի վիրուսը ճնշված իրավիճակում է և մենք նորից տեսնում ենք բավական ակտիվացում»,-ասաց Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց, որ այս տարի նաև շրջանառվում է H1N1 գրիպի տիպը, որը բավական վտանգավոր է, որի դեմ նորից օգտագործվում է եվրոպական արտադրության պատվաստանյութ։
Մանրամասները՝ տեսանյութում։