Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվո՞ւմ

Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվո՞ւմ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր  միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվություններին և մասնավորապես գրել․

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է նա։