Հայտնի է ովքեր կլինեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարները

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում կկայանա 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը մրցույթի բոլոր 16 երկրների մասնակիցները կքայլեն կարմիր գորգով եւ միասին կվառեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը:
«Մանկական Եվրատեսել»-ի պաշտոնական կայքը մանրամասներ է ներկայացրել տվյալ օրվա միջոցառման մասին:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են 2011 թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հեռուստառադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը եւ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն: