Թուրքիայում 4,7 մագնիտուդով հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

Թուրքիայում 4,7 մագնիտուդով հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի Գյոքսուն թաղամասում․ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Երկրաշարժը, որը տեղի է ունեցել գետնից 7,1 կիլոմետր խորության վրա, զգացվել է նաև շրջակա շրջաններում։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել քիչ առաջ՝ ժամը 21.31-ին։