Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դարձել են հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից

Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դարձել են հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից

Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

«The Times of India»-ն գրել է, որ հնդկական պետական ու մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և սարքավորումների լայն տեսականի են արտահանում ընդհանուր առմամբ շուրջ 100 երկիր։ Անցած տարի վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար: