Սա յուրաքանչյուր հայրենասեր մարդու միավորում է․ լիդերի խնդիրը ամենաքիչն է մեզ հետաքրքրում․ Վանեցյան

Արթնացել են մարդիկ, չեն ուզում ապրել այս իշխանությունների հետ։ Այս մասին այսօր քայլերթի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

«Մայիսի 1-ին, կարծում եմ՝ բոլորս կմիավորվենք, որովհետև նպատակը մեկն է՝ հանուն հայրենիքի, Արցախի, Հայաստանի և արժանապատիվ քաղաքացու»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք սպասվող միավորումը նախորդ տարվա «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափով է լինելու, վերջինս պատասխանեց՝ ոչ, լրիվ այլ ձևաչափ է։ «Սա յուրաքանչյուր հայրենասեր մարդու միավորում է․ լիդերի խնդիրը ամենաքիչն է մեզ հետաքրքրում, մենք պաշտոնի համար կռիվ չենք անում, մենք պաշտոն գրավելու նպատակ չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում