Սոմալիում ականապատ բեռնատար է պայթել. առնվազն 10 մարդ է զոհվել

Սոմալիում ականապատ բեռնատար է պայթել. առնվազն 10 մարդ է զոհվել

Սոմալիի կենտրոնական Բելեդվեյն քաղաքի անցակետում ականապատ բեռնատար է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ավերվել են մոտակա շենքերը, հաղորդում է Reuters-ը։

Դեռեւս հայտնի չէ, թե ով է պատասխանատու, սակայն իսլամիստական Աշ-Շաբաբ խմբավորումը հաճախ է պայթյուններ իրականացնում երկրում:

Ոստիկանության սպա Ահմեդ Ադենն ասել է, որ զոհերի թվում  հինգ ոստիկան կա, որոնք  կրակ են բացել բեռնատարի վրա։