Ջեքի Չանը լեսբուհի դստերը զրկել է գումարից

Դերասան Ջեքի Չանի դուստրն իր կողմնորոշման պատճառով հոր հետ վիճաբանությունից հետո դարձել է անտուն. հայտնում է Newsweek-ը։ Վերջերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում դերասանը մարմնավորում է հոգատար հորը: Քիչ անց նրա կենսաբանական դուստրը կապ է հաստատել և պատմել տխուր պատմությունը, որ իրեն ստիպել են գիշերել կամրջի տակ, քանի որ հայրը նրան զրկել է ֆինանսական աջակցությունից՝ դատապարտելով միասեռական հարաբերությունների համար։
«Բարև, ես Ջեքի Չանի դուստրն եմ, և սա իմ ընկերուհին է: Հոմոֆոբ ծնողների պատճառով մեկ ամիս անտուն էինք։ Մենք հաճախ էինք քնում կամրջի տակ և այլ հասարակական վայրերում»:
Աղջիկը ծնվել է 1999 թվականին արտաամուսնական կապից։ Դերասանը ընդունել է հայրությունը, սակայն պատասխանատվություն չի կրել իր դաստիարակության համար։