Բելգիան հայտարարել է, որ պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

Բելգիան հայտարարել է, որ պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը Sudinfo պորտալին ասել է, որ Բրյուսելը պատրաստ է հետևել Ֆրանսիային Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցում։

«Երբ կա հրադադարի համաձայնագիր, երբ կան խաղաղապահների կիրառման հստակ կանոններ, երբ կա օդային աջակցություն, ես պատրաստ եմ բելգիական զորքեր ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։

Նշվում է, որ դրա համար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Նա հավելել է, որ անհնար է խոսել բելգիական զորքերի տեղակայման մասին, քանի դեռ չի եղել հրադադարի համաձայնություն։

Փետրվարի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին և չի նախատեսում իր զորքերը «վաղը» ուղարկել երկիր։ Ֆրանսիայի ղեկավարը, սակայն, չի բացառում զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ հրադադարի հնարավոր համաձայնությունից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։