Միրզոյան-Բայրամով հանդիպումը կարող է մի քանի օր տևել

Միրզոյան-Բայրամով հանդիպումը կարող է մի քանի օր տևել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլին: 

Այդ առիթով  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանակցությունները կարող են տեւել մի քանի օր։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին մեկնել է Վաշինգտոն։