Ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ՝ Փաշինյանը․ զոհվածի մայր
Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրից շարժվելու են Սյունիք։ Տղաներից մեկի ծնողը՝ Նաիրա Մելիքյանը, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Հաագայի դատարանի որոշման հետքերով են ուզում գնալ։
Նա նշեց, որ Ալիևը հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, պիտի գնան ու տեղում հասկանան։ Բացի այդ, ուզում են տեսնել, թե ինչ է կատարվում Սյունիքում, հատկապես երեկվա հաղորդագրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Տեղում թշնամին առաջ է եկել։
«Մենք պետք է գնանք ու իրազեկվենք, որ 44-օրյա պատերազմի սցենարը չկրկնվի։ Ուզում ենք հասկանալ, թե ՀՀ ինքնիշխան տարածքում ինչ է կատարվում»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ նախքան Բերձորի միջանցք հասնելը, պետք է Տեղ գյուղում տեղակայված անցակետն անցնել, Նաիրա Մելիքյանն ասաց, որ հայերն են այնտեղ, ինչո՞ւ չպետք է թույլ տան։
«Մենք այսօր անվտա՞նգ ենք. սուտ բան է։ Իմ երեխան զոհվել է, գիտեք, որ մինչ օրս չգիտեմ՝ որտեղ են երեխայիս մասունքները, ուզում եմ գնալ Արցախ, ծաղիկներ դնել։ Ինձ պետք է կրակե՞ն»,- նշեց նա։
Զոհվածի ծնողը նկատեց՝ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ՝ Փաշինյանը։
«Ինքը միայն իրազեկում է, թե ինչ է կատարվում։ Այս գարշելի ոհմակը նույնն է անում, ինչ 44-օրյայի ժամանակ։ Այս հակառուսականությունն ինչի՞ համար է, որ մեզ ոչնչացնեն։ Հիմա մենք սպասենք, թե Փաշինյանը հերթական Կառավարության նիստին սկսի ստե՞լ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։