Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 22-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, և ոչնչացվել է 760 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 52 318 մ2 տարածք:

Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել է 869 417 հատ և ոչնչացվել է 865 556 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: