Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարները պաշտոնանկ են արվել

Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության բոլոր փոխնախարարներին. Աշխատանքից ազատվել է նաեւ նախարարության պետական քարտուղարը, ասել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Մասնավորապես, պաշտպանության փոխնախարարների պաշտոններից ազատվել են Վլադիմիր Գավրիլովը, Ռոստիսլավ Զամլինսկին, Աննա Մալյարը, Դենիս Շարապովը։ Նաև Անդրեյ Շևչենկոն ազատվել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից՝ եվրաինտեգրման հարցերով, իսկ Վիտալի Դեյնեգան՝ թվային զարգացման, թվային փոխակերպման և թվայնացման փոխնախարարի պաշտոնից։
Բացի այդ, կառավարությունը աշխատանքից ազատել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Կոնստանտին Վաշչենկոյին։