Թուրքիայում մարդատար ավտոբուսը շրջվել է ու հայտնվել խաղողի այգում. տուժել է 15 մարդ

Թուրքիայում Իզմիրից Մերսին ուղեւորվող մարդատար ավտոբուսը շրջվել է ու ընկել ճանապարհի եզրին գտնվող խաղողի այգwum։
Ինչպես հաղորդում է NTV-ին, վթարի պատճառ է դարձել ավտոբուսի վարորդի կողմից կառավարմումը կորցնելը։
Ավտոբուսում եղել է 29 մարդ։ Հաղորդվում է, որ վիրավորվել է 15 ուղեւոր։
12 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Երեք ուղևոր, այդ թվում՝ մեկ հղի կին, արգելափակվել են մեքենայի մեջ և երկար ջանքերից հետո փրկվել են հրշեջների կողմից:
Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են Մանիսայի հիվանդանոցներ, նրանց վիճակը լավ է։