Հայաստան է ժամանել 66 500 բռնի տեղահանված արցախցի. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց
Այս պահի դրությամբ Հայաստան է ժամանել 66 500 բռնի տեղահանված արցախցի:
Այս մասին Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, ինտենսիվությունը, որով մեր հայրենակիցները շարունակում են անցնել անցակետը, մնում է նույնը:
Փոխվարչապետը նաև ընդգծեց, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկվում այն պայմանները, որոնք իրենց համար նախընտրելի են, բայց, ասաց նա, առաջիկայում աջակցության տարբեր գործիքներով կփորձեն գտնել այն պայմանները, որոնք նախընտրելի կլինեն բռնի տեղահանված արցախցիների համար: Դրան կանդրադառնան օթևանի խնդիրը լուծելուց հետո, հավաստիացրեց Խաչատրյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա:
Մանրամասները՝ տեսանյութում