Ի՞նչ առավելություններ կստանան կանայք և աղջիկները Մարտի 8-ին

Ի՞նչ առավելություններ կստանան կանայք և աղջիկները Մարտի 8-ին

Այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու:

Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար: 

Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:

Երևանի քաղաքապետարան