Գուրգեն Արսենյանը երկրում չէ․ ո՞րն է գնալու պատճառը

Գուրգեն Արսենյանը երկրում չէ․ ո՞րն է  գնալու պատճառը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երկրում չէ։
MediaHub-ի տեղեկություններով՝ պատգամավորն իր հաշվին արձակուրդ է վերցրել, ԱԺ ներկայացրել, որ մեկնում է արտերկիր՝ բուժման նպատակով, առողջական խնդիրներ ունի։

Սակայն MediaHub-ին հասած տեղեկություններով՝ Արսենյանին թիմակիցները չեն հավատում, քաղաքական դաշտում զարգացումներ են սպասվում, և պատգամավորն այս կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից։ 

MediaHub-ը տեղեկությունը փորձեց ճշտել հենց Արսենյանից: Վերջինս հաստատեց, որ հիմա երկրում չէ, իսկ իր առողջական վիճակը չցանկացավ ներկայացնել։

«Ես ինչի՞ պետք է զեկուցեմ իմ առողջական վիճակի մասին, անձնական հարց է և անձնական տվյալների հետ կապված դուք ոչինչ պետք է չիմանաք, մասնագիտական կանոն է»,-ասաց նա և այլ հարցեր լսել ու պատասխանել չցանկացավ, զանգն անջատեց։

MediaHub-ը Արսենյանի արձակուրդի մասին հետաքրքրվեց նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից։ Վերջինս ուղորդեց դիմել խորհրդարանի լրատվական բաժին, ինքը բանավոր չի կարող պատասխանել։

«Դիմեք, սեղմ ժամկետում կպատասխանեն»,-ասաց Առաքելյանը։