Կոմա նոկաուտից հետո․ հայտնի բռնցքամարտիկը հոսպիտալում է

Ղազախստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Այդոս Երբոսինուլիին արհեստական կոմայի մեջ են մտցրել կուբացի Դավիթ Մորելի դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո: Մարտի վայրից մարզիկին պատգարակով ուղարկել են հիվանդանոց։
Երբոսինուլիի և Մորելի միջև մենամարտը տեղի է ունեցել ամերիկյան Մինեապոլիսում՝ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար։