Ոճաբանը թվարկել է՝ որոնք են ամառային զգեստների ակտուալ մոդելները

Ոճաբանը թվարկել է՝ որոնք են ամառային զգեստների ակտուալ մոդելները

Ոճաբան Վլադիսլավ Լիսովեցը թվարկել է ամառային զգեստների ակտուալ մոդելները։ Համապատասխան հոդվածը հայտնվել է նրա պաշտոնական lisovets.ru կայքում։

Ըստ Լիսովեցի՝ այս և հաջորդ սեզոններին ակտուալ կլինեն կարճ զգեստները։ «Հիմնական միտումը մինին է: Դատելով նորաձևության վերջին ցուցադրություններից՝ կարող եմ ասել, որ 2024 թվականին էլ ավելի շատ մինիներ կլինեն»,- ասել է նա։

Ոճաբանը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նաև հյուսած զգեստներին, որոնք ակտուալ են ոչ միայն քաղաքում կրելու, այլ նաև ծովափին՝ լողազգեստների վրայից։

Զով եղանակին նա առաջարկում է կրել ջինսե զգեստներ, իսկ շոգ եղանակին՝ թեթև ու շնչող գործվածքներ, օրինակ՝ բամբակից պատրաստված մոդելներ։

Լիսովեցը խորհուրդ է տալիս կրել կենդանական նախշով զգեստներ, հատկապես՝ ընձառյուծի կամ բծավոր պրինտով։ Նրա կարծիքով, դեռևս ակտուալ են նաև «տատիկական» (ծաղկային) պրինտով մոդելները։

Ամենահամարձակների համար լավ տարբերակ է թափանցիկ զգեստները, որոնց տակ երևում է ներքնազգեստը:

«Վերջին տարիներին քնքշությունը փոխարինվել է դաժանությամբ, և այսօր զգեստը աղջկա և՛ բնավորությունն է, և՛ տրամադրությունը։ Մի վախեցեք նուրբ գործվածքներից և պրինտներից, դրանք կարելի է կատարելապես արտահայտիչ դարձնել պայուսակով, մեծ ակնոցներով և կոշտ կոշիկներով։ Այսպիսով, դուք կերպարը դարձնում եք ժամանակակից: Օգտագործեք աքսեսուարներ՝ չհամապատասխանեցնելով դրանք ըստ գույնի և ոճի: Խաղացե՛ք, անկարգությո'ւն արեք՝ ցույց տալով ձեր անհատականությունը»,- ասել է Լիսովեցը։