Հռոմի պապը մեջբերել է Դոստոեւսկուն՝ նկարագրելով աշխարհում տիրող իրավիճակը

Հռոմի պապը մեջբերել է Դոստոեւսկուն՝ նկարագրելով աշխարհում տիրող իրավիճակը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական անգամ մեջբերել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» վեպը՝ նկարագրելով աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պոնտիֆիկոսը գրքից հիշել է Մեծ Ինկվիզիտորի առակը։ Նրա խոսքով՝ այժմ աշխարհում կա նույն ծուղակը, ինչ այս վեպում՝ կեղծ աշխարհի գայթակղությունները, որն ապավինում է իշխանությանը եւ տանում դեպի Աստծու նկատմամբ ատելության եւ դավաճանության։

Միաժամանակ նա մարդկանց տրված կյանքը նվեր է անվանել, որը պետք է փայփայել։

«Ինկվիզիտորը ցանկանում է, որ Հիսուսը «մի բան ասի, նույնիսկ դառը, սարսափելի, բայց նա հանկարծ լուռ մոտենում է ծերունուն եւ կամաց համբուրում նրա անարյուն իննսունամյա շուրթերը»,-վեպից մեջբերել է Հռոմի պապը։