Ողբերգական վթարի հետևանքով մահացել է դերասան Թրիթ Ուիլյամսը

Ողբերգական վթարի հետևանքով մահացել է դերասան Թրիթ Ուիլյամսը

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Թրիթ Ուիլյամսը ողբերգական վթարի հետևանքով մահացել է 72 տարեկան հասակում՝ ԱՄՆ Վերմոնտ նահանգում․ հայտնում է Daily Mail-ը

Պարբերականի տվյալներով՝ մահվան ելքով վթարը տեղի է ունեցել Վերմոնտ նահանգի Դորսեթի մոտակայքում։ Մեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ չի տեսել մոտոցիկլետ վարող Ուիլյամսին ու հարվածել է նրան։ Վիրավոր դերասանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Թրեյթ Ուիլյամսը շահել է երեք «Ոսկե գլոբուս»: Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Մազեր» (1979) ֆիլմը, որը հիմնված է հիպիների դարաշրջանի մասին համանուն մյուզիքլի վրա։