Պետք է ունենալ նախ ռազմավարություն, հետո՝ օրենքներ. ԲՏԱ նախարար

Ճիշտ է, արդյոք, որ ի սկզբանե լինի օրենքը, հետո ամիսներ կամ տարիներ անց ռազմավարությունը։ Անձնապես ինձ համար անընդունելի է սկզբում ունենալ ոլորտը կարգավորող կամ ոլորտը խթանող ռազմավարություն։ Դրա առկայությունն է, որ մեզ թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել թե՛ օրենքների, թե՛ ենթաօրենսդրական ակտերի տեսքով։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ռազմավարությունը գալիս է նախ և առաջ գնահատելու եղած ռեսուրները, և եղած ռեսուրսների մեջ ֆիքսելու մի քանի ռազմավարական ուղղություններ, որոնցով մեր պետությունը պիտի շարժվի առաջ։ Եթե չկա ռազմավարական փաստաթուղթ, մենք այդ որոշումները կիրականացնենք ինտուիտիվ և մեր պատկերացումների վրա։ Դրա համար պետք է ունենալ նախ ռազմավարություն, հետո՝ օրենքներ»,- նշեց ԲՏԱ նախարարը։

Նրա խոսքով` պետք է վարենք ռեակտիվ քաղաքականություն, զուգահեռ դրան ունենանք մշակված ռազմավարություն։

Մանրամասները՝ տեսանյութում