Ովքե՞ր են «2023 թվականի լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է «2023 թվականի լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդների անունները։
Հավակնորդների ցուցակում են իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի», Իտալիա):
Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» թրեբլ էր նվաճել՝ Չեմպիոնների լիգա, Անգլիայի Պրեմիեր լիգա և Անգլիայի գավաթ։
Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Սպալետին «Նապոլիի» հետ 33 տարվա մեջ առաջին անգամ նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝ Սկուդետտոն:
Հաղթողը հայտնի կդառնա «The Best» մրցանակաբաշխության ժամանակ՝ հունվարի 15-ին։