Իսրայելի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Իսրայելի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը վարակվել է կորոնավիրուսով եւ աշխատում է տնից, տեղեկացրել է նրա գրասենյակը։

Նշվել է, որ վարչապետը լավ է զգում եւ կշարունակի աշխատել իր ժամանակացույցին համապատասխան։

Իսրայելում, ինչպես եւ շատ այլ երկրներում, COVID-19-ով վարակման ոչ մեծ աճ է նկատվում՝ օմիկրոն ենթատեսակի տարածման հետ կապված։ Բենեթը եւ Իսրայելի բնակչության մոտ կեսը երեք պատվաստում են ստացել։