Ռուսական տունն ու «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը 10 տոննա օգնություն են փոխանցել արցախցիներին

Ռուսական տունն ու «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը 10 տոննա օգնություն են փոխանցել արցախցիներին

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը և Երևանում Ռուսական տունը 10 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախից տեղահանվածներին։ Հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։ 

Փոխանցվել են թեյնիկներ, տաքացուցիչներ, ներքնակներ, վերմակներ, բարձեր և անկողնային պարագաներ։ 

Մարդասիրական օգնությունը փոխանցվել է Սայաթ-Նովա, Նիզամի, Հայանիստ, Զորակ գյուղեր և Մասիս քաղաք։