Կայծակնային շախմատի առաջնությանը Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղ զբաղեցրեց

Ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Հաղթող դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակեց 16 միավոր:
Լևոն Արոնյանը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:
Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12.5 միավոր:
Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր: