Լրագրողների զորքով գնացեք պատերազմ, ի՞նչ եք կպել Փաշինյանից

Արցախի ճանապարհը մե՞նք ենք փակել, Հայաստանի իշխանություննե՞րն են փակել, ճամփան փակել են Ադրբեջանն ու Ռուսաստանը․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցադրում է անում՝ Հայաստանի իշխանությունները ի՞նչ պիտի անեն, որ չեն անում։ «Պատերազմ սկսե՞ն Ադրբեջանի դեմ, եթե այո, ուրեմն առաջին շարքերում լրագրողների զորքը թող լինի, ձեզնից առաջ ընդդիմությունը, որովհետեւ իրենք Արցախի մասին ավելի շատ են մտածում»,-ասում է նա։ 

Հարցին՝ արդյո՞ք կիսում է Փաշինյանի այն պնդումը, թե կարծել են հզոր բանակ ունենք ու այդ միֆը պայթել է 2020թ․-ի պատերազմին, պատասխանում է՝ «հզոր բանակ ունենայինք, չէինք պարտվի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիա Սարգսյան