Հայաստանն ու Սաուդյան Արաբիան սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությանը։

«Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանեց խոսնակը։