ՀՀ քաղաքացուն փնտրելիս ռուս զինվորներ են վիրավորվել․ Քրիստինե Վարդանյան
Արցախի շրջափակման 101-րդ օրն է և ինչու են հիմնական պահանջներն ուղղված ՀՀ Կառավարությանը, որովհետև աշխարհում հայերին վերաբերող հարցերը, խնդիրները լուծելու համար ամենամեծ գործիքակազմն ու հնարավորություններն ունի ՀՀ Կառավարությունը։ Այս մասին այսօր Կառավարության շենքի առջև ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ արդեն 100 օրից ավելի է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն համապատասխան գործողություններ չեն իրականացվում իրավիճակը շտկելու և Արցախը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։
«Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում 120 հազար հայի բոլոր իրավունքները ոտնահարված են, երկրի փաստացի ղեկավարը հայտարարում է, որ ցեղասպանության առաջ ենք կանգնած, բայց այդ ֆոնին ոչ մի գործողություն չենք տեսնում։ Այսօր Հայաստանի սահմաններին ռուս զինվորներ են վիրավորվել՝ ՀՀ քաղաքացուն փորձելով հետ բերել Հայաստան, բայց տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը մեղադրում է բոլորին»,-ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ այսօր հանրային օրակարգից Արցախի հարցը դուրս է գալիս, սակայն պետք է հասկանալ, որ հաջորդը Սյունիքն է, հետո Երևանն է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։