«Միսս Տիեզերք» մրցույթի հայ մասնակիցը բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով (տեսանյութեր)

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի ժամանակ աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ՝ Կրիստինա Այանյանը:
Նա ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին: