Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի՝ Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին

Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի՝ Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: