Ռուսական կողմն արձակել է երեք տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր

Այս գիշեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 35 «Շահեդ-136/131» անօդաչու թռչող սարքերից 32-ը, որոնք ռուսական կողմն արձակել է Ուկրաինայի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում․ այս մասին ուկրաինական զլմ-ների փոխանցմամբ՝ հայտնում է ՌՕՈՒ-ի հրամանատարությունը։
Գործարկումներն իրականացվել են հյուսիսային և հարավային ուղղություններից՝ Բրյանսկի շրջանից և Ազովի ծովի արևելյան ափից:
ՀՕՊ-ն աշխատել է Ուկրաինայի շրջանների մեծ մասում, սակայն իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հիմնական ուղղությունը Կիևի շրջանն է եղել։ Այստեղ ոչնչացվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։